հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երբ Արարատ Միրզոյանին բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ գյուլե՞ց որևէ մեկին, չգյուլեց. Հայկ Կոնջորյան

Երբ Արարատ Միրզոյանին բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ գյուլե՞ց որևէ մեկին, չգյուլեց. Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անհասկանալի է՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ո՞ւմ օրինակով է հայտարարում, թե «եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա ու փորձի գյուլել, ՊՊԾ-ն կսատարի նրան»:

«Ես տարակուսած եմ պարոն Մինասյանի բերած օրինակից, որ եթե վարչապետը զենքը պահի ինչ-որ մեկի գլխին ու ուզի գյուլել, ՊՊԾ-ն կսատարի նրան: Ես զարմանում եմ՝ այդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որոնք զենքը պահել են ինչ-որ մեկի վրա կամ հրահանգել են պահել զենքը մեկի վրա ու գյուլել: Ես հասկանում եմ` ձեր վախերը գալիս են ձեր նախկին փորձառություններից, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե  մեր իշխանությունը լիներ այդպիսին, ապա այն ամենը, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո, կբերեր այլ հետևանքների», - Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Կոնջորյանն ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին «բաշիբոզուկների խուժանը» մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ գյուլե՞ց որևէ մեկին,  չգյուլեց:

«Երևակայական բաներ եք խոսում ու դրանով փորձում եք ստվերել, նսեմացնել ցանկացած ռեֆորմ ու կառուցել քաղաքական  հետապնդումների ուրվական, տարօրինակ է», - նշեց Հայկ Կոնջորյանը:

Նա հիշեցրեց ընդդիմության ակցիաների ժամանակ «ահաբեկչության» օրինակ:

«Երբ որ Բաղրամյան-Պռոշյան հատվածում քյաբաբ-խորովածի փառատոններ էին տեղի ունենում, համատեղության կարգով պերֆորմանսներ էին լինում վարչապետի ընտանիքի սպանության բեմադրութուններով, դա էր ահաբեկչությունը, ու եթե այս երկրի ղեկավարությունը, իրոք, լիներ այնպիսի հրեշավոր, ինչպես դուք փորձում եք ներկայացնել, բոլորովին այլ հետևանքներ տեղի կունենային», - նշեց իշխող խմբակցության ղեկավարը:

Նա կոչ արեց ընդդիմությանը բովանդակային քննարկումների մեջ մտնել, այդ ժամանակ Հայաստանը կունենա «սուպեր ընդդիմություն»:

  • Կիսվել: