ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար կծախսվի մոտ 200 մլն դոլար. Գրիգորյան

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար կծախսվի մոտ 200 մլն դոլար. Գրիգորյան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ մոտ 340 կիլոմետր՛՛:

 

 

  • Կիսվել: