շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան

Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան

Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

«Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ
Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։

 

Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Անկախությունը
Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: