հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եռակողմ հայտարարությունում ներառված չէ ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը. Լըմուան

Եռակողմ հայտարարությունում ներառված չէ ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը. Լըմուան

Եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

Նա, մաասնավորապես, նշեց. ՛՛Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը:

Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս ցանկությունը, ի դեպ, հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները՛՛:

ԱԳՆ Պետքարտուղարը նշեց նաև, որ Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: ՛՛Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին՛՛,-ասաց Լըմուանը:

 

  • Կիսվել: