երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ընդհանուր իրավիճակի կարգավորման գործում․ Լավրով

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ընդհանուր իրավիճակի կարգավորման գործում․ Լավրով

Պահանջված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա աշխատանքը նախևառաջ վստահության մթնոլորտի ստեղծմանը գործակցելու առումով։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում կարևոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ՝ ուղղված տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակմանը։

"Այդ աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ընդհանուր իրավիճակի կարգավորման գործում և հետկոնֆլիկտային շրջանում համագործակցության հաստատման համար",- ասել է Լավրովը։

  • Կիսվել: