հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով

ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով

ԵՊՀ ՈւԽ ֆբ-յան էջում կարդում ենք․
 
Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ:
Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն և փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին և ռեկտորին: Քննարկման արդյունքները ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Վերջինս նկարի տեսքով կցված է այս հաղորդագրությանը: Գործընթացը կլուսաբանվի ամենայն մանրամասնությամբ:
 
Ինչ վերաբերում է առցանց քննարկման ընթացքում տեղի ունեցածին և դրա վերաբերյալ սոցցանցերում տարածվող տեղեկատվությանը, ապա կարծում ենք, որ պատերազմով պայմանավորված մեր լարված տրամադրությունները Մայր Բուհի ուղղությամբ թիրախավորելը չի բխում մեր պետության և բուհի շահերից: Հաշվի առնելով վիճակի զգայունությունը՝ բոլոր համալսարանականները՝ լինեն ուսանող, դասախոս, թե վարչակազմի ներկայացուցիչ, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել ներքին դժգոհություններից, կատարել իրենց բոլոր պարտավորությունները, որպեսզի թիկունքը աշխատի անխափան, իսկ առաջնագիծը մնա ամուր:
 
Հարգանքով՝ ԵՊՀ ՈւԽ նախագահություն

  • Կիսվել: