կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը հարցեր է առաջացրել Իրանում. Միրզոյան

Ենթակառուցվածքների ապաշրջափակումը հարցեր է առաջացրել Իրանում. Միրզոյան

Տարվա գլխավոր իրադարձությունն օգսատոսի 8-ին տեղի ունեցած վաշինգտոնյան գագաթնաժողովն էր. համաձայնություններն ավելին էին, քան TRIPP-ը, այդտեղ արձանագրվեց խաղաղության հաստատումը, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, այդտեղ սկզբունքեր ամրագրվեցին, համաձայն որոնց՝ պետք է տեղի ունենա ընդհանուր ապաշրջափակում, այսինքն կողմերը հանձն առան, որ ամբողջ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, ասվում է, որ լինելու է TRIPP: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները, այդ թվում՝ գուցե երկաթուղին կարող է լինել, օբյեկտիվորեն և այդ երկաթուղով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, և նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել, և ընդհանրապես՝ երրորդ երկրները կարող են կապվել իրար հետ:

Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն»:

Միրզոյանն այս համատեքստում անդրադարձավ նաև Իրանի գործոնին՝ ասելով. «Ենթակառուցվածքների ապաշրջափակումը հարցեր է առաջացրել Իրանում. հարցեր են տվել, պատասխաններ ենք տվել, եւ այժմ ե՛ւ մենք, ե՛ւ Իրանը հնարավորություններ ենք տեսնում ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: