երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ենթադրում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հարցում ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ․ Փաշինյան

Ենթադրում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հարցում ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ․ Փաշինյան

Տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից: Այս մասին այսօր  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանն այս մասին ասաց  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: 

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: