կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները Հայաստանում են․ նրանց ընդունել է Արմեն Գրիգորյանը

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները Հայաստանում են․ նրանց ընդունել է Արմեն Գրիգորյանը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:

«Ողջունելով ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան՝ վերահաստատել եմ Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Նաև կարևորել եմ առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:
Քննարկել ենք առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր»,-գրել է նա:

  • Կիսվել: