երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԵՄ պնդումը, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, չի համապատասխանում իրականությանը. Լևոն Քոչարյան

ԵՄ պնդումը, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, չի համապատասխանում իրականությանը. Լևոն Քոչարյան

Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը, այն, ինչպես այն ներկայացվում է, իմ կարծիքով՝ սխալական է և չի ներկայացնում կառավարության լուրջ խնդիրները։ Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Այն պնդումը, թե Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է, դա իրականություն չէ։ Հայաստանը ժողովրդավարության լուրջ դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, քաղաքական  ճնշումներով քրեական գործեր և այլն: Մեդիազատության, դատական և այլ դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։

Ներկայումս ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք»,-ասաց նա:

 

  • Կիսվել: