երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ պատվիրակությունն ու Քաղավիացիայի կոմիտեն քննարկել են թռիչքների անվտանգության շուրջ աշխատանքները

ԵՄ պատվիրակությունն ու Քաղավիացիայի կոմիտեն քննարկել են թռիչքների անվտանգության շուրջ աշխատանքները

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ կառուցողական աշխատանքային հանդիպում ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ ամփոփելու քաղաքացիական ավիացիայի անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը: Այս մասին ասված է Հայաստանում Եվրոպական միության հաղորդագրության մեջ:

«Ոգևորված ենք քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի և նրա աշխատակիցների՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներն ապահովելու ամուր հանձնառությամբ: Պարտավորվում ենք շարունակել թռիչքների անվտանգության բարելավման ուղղությամբ համատեղ աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: