չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումն Ադրբեջանի վրա. «Հայաստանի Հանրապետություն»

ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումն Ադրբեջանի վրա. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵՄ-ի հետ երկխոսության մեջ Ադրբեջանն անհամեմատ ավելի մեղմ է, քանի որ օժանդակության ակնկալիքներ ունի: Անդրկովկասյան երեք երկրները ԵՄ Արեւելյան գործընկերության անդամներ են, որի խողովակներով մի շարք ֆինանսական, տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրվում:

44-օրյա պատերազմից հետո կրած ահռելի վնասները վերականգնելու նպատակով Ադրբեջանին միշտ էլ արտաքին օգնությունն անհրաժեշտ է լինելու, ինչից չի կարողանա հրաժարվել: ԵՄ-ն էլ իր հերթին ունեցած լծակներն օգտագործելու է Ադրբեջանին իրատեսական եւ կառուցողական դաշտ բերելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: