ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքները. Տոյվո Կլաար

ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքները. Տոյվո Կլաար

Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հետպատերազմական հետևանքները հաղթահարելու համար: Այս մասին Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա այցելության ժամանակ ասել է  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛30 տարվա հակամարտությունը խոր սպիեր է թողել: Ելնելով նրանից, ինչ մենք լսել ենք, պետք է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվամիությունը դրա օրինակն է՛՛:

Կլաարը վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձով: ՛՛Պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու համար գտնելու ավելի լավ, այլ ապագա՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: