շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ն պատրաստ է օգնել հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը. Բորելը՝ Միրզոյանին

ԵՄ-ն պատրաստ է օգնել հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը. Բորելը՝ Միրզոյանին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած առաջին անձնական հանդիպման մասին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ԵՄ-Հայաստան համագործակցության ապագան` ներառյալ Եվրոպական միության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:

Ինչպես նշել է Բորելը՝ ԵՄ-ն պատրաստ է օգնել հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը:

 

  • Կիսվել: