հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ դեսպան Մարագոս

ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ դեսպան Մարագոս

Դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել է «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագրով ֆորումին, որը կազմակերպել էին Freedom House կազմակերպության և Իրազեկ քաղաքացիների միության կողմից։

Ինչպես հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից, նա ընդգծել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի կարևորությունը՝ որպես ներգրվվածության գերակայություն պահպանելով ժողովրդավարությունն ու դիմակայունությունը։

«Մինչ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումները, ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն, ապահովելու լավ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն, հանուն երկրի քաղաքացիների, որպեսզի ոչ ոք չմնա լուսանցքում»,- իր ելույթում նշեց դեսպան Մարագոսը՝ կարևորելով անկախ և պատասխանատու լրատվամիջոցների և ՔՀԿ-ների դերը:

 

  • Կիսվել: