ԵՄ-ն իր օգնությունն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության` X սոցիալական ցանցի էջում։
«Գերագույն ներկայացուցիչն առաջարկել է ԵՄ աջակցությունը համաձայնագրի իրականացման, կապի ոլորտում ներդրումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար»,-նշված է հաղորդագրության մեջ:


