երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում

ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում

 Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցություններում առաջընթաց կարձանագրվի:

«Բանակցություններն ու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են։ Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցությունը հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21 - ին ԵՄ աջակցությամբ, որտեղ պետք է հետագա առաջընթացի հասնել», - նշված է ԵՄ հայտարարության մեջ։

  • Կիսվել: