հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Եվրամիության Խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին, տեղեկացնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նա կփոխարինի Տովյո Կլաարին, որի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին:

Գրոնոն, որը նշանակվել է նախնական 12-ամսյա ժամկետով, իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից։

Նա կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Գրոնոն կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։

 

  • Կիսվել: