չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ԵՄ-ն Երևանի համար». Երեւանի 90 շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային համակարգեր (վիդեո)

«ԵՄ-ն Երևանի համար». Երեւանի 90 շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային համակարգեր (վիդեո)

Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր Էներգախնայող LED լուսատուներ: Այդպես, բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները՝ 50 %-ով:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի (Covenant of Mayors - Europe) շրջանակում:

  • Կիսվել: