չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը

ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել ԵՄ-ի պաշտոնական կայքում։

 

«ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Եվրոպական Միությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: