կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրում ՀՀ-ին փախստականներին աջակցելու համար․ Կիրալի

ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրում ՀՀ-ին փախստականներին աջակցելու համար․ Կիրալի

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին մանրամասներ է ներկայացրել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման արդյունքից։

«Լավ քննարկումներ ունեցա փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Երևանում՝ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ես փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիրը, որը 15 միլիոն եվրո է տրամադրում փախստականներին բյուջետային աջակցության համար»,-իր թվիթերյան էջում  գրել է Կիրալին։

 

  • Կիսվել: