ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։
Նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը պահանջում է ժամանակ և որոշակի ջանքեր։ Սակայն ցանկացած բարեփոխում, որ Հայաստանը կձեռնարկվի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, Հայաստանին կդարձնի ավելի ուժեղ, և արդյունքում երկիրը կգտնվի այն դիրքում, որտեղ ցանկանում է տեսնել իրեն»,- նշեց Ուշակովսը։
Նրա խոսքով՝ բարեփոխումները կուժեղացնեն երկիրը՝ հնարավորություն տալով ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի վերաբերյալ։
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագիծը։