երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են․ Բորել

ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են․ Բորել

ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են, երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ շեշտելով՝ մտքերի շատ լավ փոխանակում է ունեցել Միրզոյանի հետ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից առաջ։

Բորելը տեղեկացրել է, որ քննարկվել են ավելի խորը ներգրավվածության ոլորտները, ներքին զարգացումներին ու խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր։

«Լիակատար աջակցություն ենք հայտնել բրյուսելյան գործընթացի վերսկսմանը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

  • Կիսվել: