ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների․ ԵՄ հայտարարությունը (լուսանկարներ)

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների․ ԵՄ հայտարարությունը (լուսանկարներ)

Հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

"Այս կարևոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը",- նշվում է հայտարարության մեջ։

 

May be an image of 7 people, people standing and outdoors

May be an image of 4 people, people standing and text that says 'IIN EXIT OPEN T(AIR AIR'

 

  • Կիսվել: