երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է. ԱԽ քարտուղար

ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է. ԱԽ քարտուղար

Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Հանրային ՀԸ-ի եթերում հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ;;Այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, նացել են։ Այսօր նոր տեխնիկական առաքելություն կա, որը պետք է գնահատի իրավիճակը՛՛:

Հիշեցնենք, որ ԵՄ նախորդ դիտորդների առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր երկարաժամկետ առաքելություն տեղակայել՝ քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։

 

  • Կիսվել: