ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը  նպաստում է իրավիճակի  կայունացմանը մեր տարածաշրջանում․ Պարույր Հովհաննիսյան

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է իրավիճակի կայունացմանը մեր տարածաշրջանում․ Պարույր Հովհաննիսյան

Մենք ԵՄ մեր գործընկերների հետ կարողացել ենք բավականին մեծ դժվարություններով առաջ գնալ, աննախադեպ գլոբալ մարտահրավերներ հաղթահարել, այս տարիների ընթացքում նաեւ արձանագրել ենք նշանակալի ձեռքբերումներ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Տասնամյակներ անց ԵՄ-ի հետ մեր շփումները շարունակաբար զարգացել են, գրավել նոր ուղղություններ, տարածքներ՝ ընդգրկելով քաղաքական եւ ոլորտային հարցերի ողջ տիրույթը: Այս տարի հատկապես, տասնամյակներ տեւող հաջողված համագործակցությունը հարստացրել ենք նոր տիրույթներով, բաղադրիչներով»,-ասաց փոխնախարարը՝ կարեւորելով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում:

«Մեր գործընկերները վստհաբար նպաստում են իրավիճակի կայունացմանը մեր տարածաշրջանում»,-ընդգծեց նա:

«Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ջանքերը, որ ներդրվել են ԵՄ-ի կողմից, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նխագահ Շառլ Միշելի կողմից: Պետք է հատուկ երաշխտագիտությունս հայտնեմ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին համբերատար եւ նվիրված կերպով կարողացել է բարձրացնել Հայաստան-ԵՄ համագործկցությունը որակապես նոր մակարդակի, ինչը ինչը վստահաբար կապահովի հետագա գործողությունների հաջողությունը

Ես հստակ հասկանում եմ, որ խաղաղ, կայուն հասարակությունը կարող է ձեւավորվել միայն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հանդուրժողականության եւ համերաշխության վրա»«-ասաց նա:

  • Կիսվել: