ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք. Կլաար
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»,-նշել է նա՝ մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը: