ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության ու կրակի աճին։ Այդ մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկներն ընդգրկում են Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքներն ու առճակատման գծերը՝ ռազմական ու անվտանգության զարգացումների մասին զեկուցելու համար»,- նշվում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: