շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր

Հոկտեմբերի 17-ին Վանաձոր են այցելել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։

Ինչպես հայտնել են Վանաձորի համայնքապետարանից, հանդիպմանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։

77.jpg (702 KB)7777.jpg (457 KB)

Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավսարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։

Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել։

77777.jpg (703 KB)7777777777.jpg (377 KB)

Ելույթ է ուեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով գործընկերության և առաջընթացի մասին։

 

Պաշտոնական ելույթներից հետո ներկաներին ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգը։

777777777.jpg (463 KB)777777777777777777777777.jpg (546 KB)

Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում։

  • Կիսվել: