երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ առաքելությունն առաջին հերթին կկենտրոնանա Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա

ԵՄ առաքելությունն առաջին հերթին կկենտրոնանա Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա

Այսօր ԵՄ առաքելությունը բացեց իր օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում։ Սա ԵՄ առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին կենտրոնն էր: Այդ մասին թվիթերյան իր էջում գրում է Հայաստանում ԵՄ առաքելությունը:

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր կայանի կարմիր ժապավենը, որն առաջին հերթին կկենտրոնանա Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: