ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը հայտարարել է, որ Եվրոպական Միության երկրների արտաքին գործերի նախարարները միաձայն որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել է իր Twitter-ում, գրում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ նման որոշում է կայացվել նախագահական ընտրություններից հետո երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին:

Նախարարի խոսքով ՝ Եվրամիությունը սկսել է մշակել այն անձնանց ցանկը, որոնց համար սահմանափակող միջոցներ կկիրառվեն:

ԱԳ նախարարը ճշտել է, որ պատժամիջոցները կվերաբերեն «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության և ընտրությունների կեղծման» պատասխանատուներին:

Հիշեցնենք որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել ։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են կեղծիքների դեմ չարտոնված բողոքի ակցիաներ։ Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:

  • Կիսվել: