ԵՄ ԱԳ նախարարներն ու պետքարտուղար Բլինկենը կքննարկեն Ռուսաստանն ու Ուկրաինան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առցանց կմասնակցի ԵՄ խորհրդի արտգործնախարարների պլանային հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում և նվիրված կլինի Ռուսաստանին և Ուկրաինային։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության դիվանագիտական աղբյուրը։
«Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպմանը կմիանա հեռակա կարգով։ Հունվարի 24-ին Բրյուսելում նախարարները կքննարկեն անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոնք կդիտարկվեն ԵՄ հիմնարար սկզբունքների տեսանկյունից, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիան», – ասել է դիվանագետը։
Հանդիպման նպատակն է քննարկել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու միջոցները, այսպես կոչված, ռուսական ագրեսիայի դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համակարգումը և ԵՄ տնտեսության համար այդ պատժամիջոցներից կրած վնասները մեղմելու հնարավորությունը։