երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն  կատարելու Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները․ Բաբաջանյանը

Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն կատարելու Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները․ Բաբաջանյանը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը  հարց է բարձրացնում, թե էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն կատարելու Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները։ Նա գրել է․

«Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք՝ ՀԱՊԿ-ը չի կատարելու իր անդամ, դաշնակից երկրի՝ Հայաստանի հանդեպ իր իմպերատիվ պարտավորությունները, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ Ռուսաստանը չի կատարելու իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք՝ Լավրովի՝ Բաքու կատարած այցի հաջորդ օրը ադրբեջանցիների կողմից Հայաստանի սահման ներխուժելով, մայիսի 12-ից գործարկվել է Հայաստանը կործանելու ծրագիր, որի կարևոր տարրերից մեկը Արցախի հարցը մոռացնել տալն է, Զանգեզուրի միջանցքի հարցը լուծելը և ամենակարևորը «մինչև քոք մաշացնելը» գործող իշխանության վարկանիշն ու թաղել Հայաստանի ժողովրդավարական ապագան:

Անհապաղ պետք է անցնել գործի՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական բոլոր դիվանագիտական գործիքները պետք է րոպե առաջ գործի դրվեն: Ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել Հայաստանի պետականության համար»:

  • Կիսվել: