ԵԽԽՎ-ում խոսել են Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի մասին
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որն ասելիք չուներ, մեղադրեց իսլանդացի զեկուցողին Ադրբեջանին նվաստացնելու համար, հայկական պատվիրակության անդամներին մեղադրեց ելույթ ունենալու համար, ապա պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին»,- գրել է նա: