ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին և մյուս բոլոր հայերին
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին և մյուս բոլոր հայերին։
ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Ադրբեջանում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների և այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։
«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի և բոլորի կալանավորված անձանց և ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,-նշված է բանաձևում։
Բանաձևը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։
Նշենք, որ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնք ապօրինի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ Այս օրերին Բաքվում ընթանում են հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունները։