ԵԽԽՎ-ի կողմից ուսումնասիրված ընտրատեղամասերի 44%-ում ընտրախախտումներ են գրանցվել. ընդգծվել է մի շարք ԶԼՄ-ների կողմից իշխանամետ թեզերի առաջմղումը. Աբրահամյան
ԵԽԽՎ-ի կողմից ուսումնասիրված ընտրատեղամասերի 44%-ում ընտրախախտումներ են գրանցվել, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրախախտումների շատ բարձր մակարդակ»,-ասաց նա։
Հավելեց՝ ընդգծվել է նաև Հ1-ի և մի շարք ԶԼՄ-ների կողմից իշխանամետ թեզերի առաջմղումը. «Ինչին ականատես ենք եղել շաբաթներ շարունակ՝ նախընտրական փուլում, ընտրությունների օրը, հետընտրական փուլում»։
«ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստանի» շուրջ 60 հազար ձայների անվավեր ճանաչելուն, մանդատագողությունը, նշել է, որ այն պատճառաբանությունը, որը ԿԸՀ-ն առաջ է բերել, անհիմն է»։



