ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը. Ջուլհակյան

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը. Ջուլհակյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: ​

«Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝

  • Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
  • Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
  • Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի:

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը»,- գրել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: