հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանական բռնապետության իրական նախագիծը Արցախի էթնիկ զտումն է․ ԵԽ-ում ԼՂ բարեկամության խումբը պահանջում է անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանական բռնապետության իրական նախագիծը Արցախի էթնիկ զտումն է․ ԵԽ-ում ԼՂ բարեկամության խումբը պահանջում է անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբը Եվրախորհրդարանում հայտարարություն է տարածել ․

«Լաչինի միջանցքը միակ կապն է Լեռնային Ղարաբաղի և հարևան Հայաստանի միջև, և այն կտրվել է ադրբեջանական բանակի կողմից։ Արցախի հայ ժողովրդի շրջափակումը պետք է վերացվի։

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամության խումբը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը և պահանջում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որը փակ է՝ չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը։

Դադարեցվել են մատակարարումներն Արցախ, և բնակչությունը կենթարկվի նորմավորման, եթե ոչինչ չարվի շրջափակման անհապաղ վերացումն ապահովելու ուղղությամբ։

Մենք խնդրում ենք ԵՄ-ին վստահեցնել հարձակման ենթարկված հայ ժողովրդին Եվրոպայի աջակցությունը։ Սա հրատապ է. այս ագրեսիան միայն սկիզբն է, ադրբեջանական բռնապետության իրական նախագիծը Արցախի էթնիկ զտումն է։ Իսկապե՞ս թույլ կտանք, որ ցեղասպանությունից 110 տարի անց մարդկության դեմ, հայ ժողովրդի դեմ նոր հանցագործություն իրականացվի։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

 

 

  • Կիսվել: