երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ

Հունվարի 29-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեդորոս Ռուսոպուլոսի հետ։
Շնորհավորելով Թեդորոս Ռուսոպուլոսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ դեսպան Խաչատրյանն վերահաստատել Հայաստանի աջակցությունը ԵԽԽՎ-ին` Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման կարևոր առաքելության գործում։

 

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։

 

Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացված քննարկումներին և ընդունված որոշումներին։

 

  • Կիսվել: