հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԽ Կոնգրեսը դրական է գնահատել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների թափանցիկությունը

ԵԽ Կոնգրեսը դրական է գնահատել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների թափանցիկությունը

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը ողջունել է դեկտեմբերի 5-ին հայաստանյան ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընդհանուր թափանցիկությունը: Այս մասին զեկույցը քննարկվել է երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նիստում: 

Զեկույցում նշված է, որ ողջունելի է 38 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների  մրցակցային բնույթը և քվեարկության ընդհանուր թափանցիկությունը: Նշվում է նաև, որ Կոնգրեսի դիտարկած նախորդ ընտրությունների համեմատ դրական քայլեր են արվել թափանցիկ, արդար և մրցակցային ընտրությունների ուղղությամբ, և կեղծիքների կամ բռնության մասին մեղադրանքները բավականին սահմանափակ են:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա դրանք վերաբերում են քվեարկության չափազանց բարդ ընթացակարգերին և վերապատրաստման, քարոզարշավի և գրանցման կարճ ժամկետներին:

Վերոնշյալ զեկույցով նաև կոչ է արվում  ՀՀ իշխանություններին՝ ուժեղացնել կանանց մասնակցությունը քաղաքականությանը մեջ, կանխել վարչական ռեսուրսի չարաշահումը, ուժեղացնել քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը:

 

 

 

  • Կիսվել: