կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք. ՔՊ-ական պատգամավորները ՄՊՀ անդամի թեկնածուին հիշեցրեցին իր կողմից արված Ֆեյսբուքյան գրառումը

Եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք. ՔՊ-ական պատգամավորները ՄՊՀ անդամի թեկնածուին հիշեցրեցին իր կողմից արված Ֆեյսբուքյան գրառումը

Եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք։ Այսպիսի հարցդրմամբ դիմեցին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին։

Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ Անահիտ Սարգսյանին հիշեցրեցին իր կողմից արված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրած քաղաքացիներին «ոչխար» է անվանել։

Որքանո՞վ է բարոյական այդ քաղաքացիների կողմից ընտրված պատգամավորների՝ իրեն հանձնաժողովի անդամ ընտրելը, նման հարցով դիմեցին պատգամավորները Անահիտ Սարգսյանին։

«Նման գրառում չի եղել, Ազգային ժողովում պետք է քննարկվեն պետության համար կարևոր հարցեր, ոչ թե ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ»,-ի պատասխան պատագամավորների հարցին ասաց Անահիտ Սարգսյանը:

Անահիտ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Ազգային ժողովը պետք է առաջնորդվի օրենքով և սեփական խղճով․ «Օրենքի պահանջն է՝ հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որից երկուսն ընդիմության քվոտան է, ես ներկայացել եմ որպես ընդդիմության քվոտայով ներկայացուցիչ: Ես ներկայացրի իմ կենսագրությունը, իմ մասնագիտական կարողությունները, իսկ որքանով ինձ կընտրի Ազգային Ժողովը, դա արդեն իրենց սեփական հայեցողությունն է: Եթե դուք գտնում եք, որ ես համապատասխան չեմ, կարող եք չընտրել»:

  • Կիսվել: