շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն և մյուս բարեկամ երկրները ճանաչեն Արցախը. Էլենի Թեոխարուս

Եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն և մյուս բարեկամ երկրները ճանաչեն Արցախը. Էլենի Թեոխարուս

Արցախը հազարամյակներ շարունակ պատկանում է հայերին:

Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը, ով ներկայացնում է Կիպրոսը:

Թեոխարուսը նշեց. «Եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն և մյուս բարեկամ երկրները ճանաչեն Արցախը: Սա նաիվ մտածողություն չէ, ոչ էլ քաղաքականապես ոչ կոռեկտ մոտեցում:Մենք գիտենք, որ այսօր Արցախը ճանաչված միջազգային կարգավիճակ չունի, բայց ստեղծել է ժողովրդավարական ինստիտուտներ, ժամանակակից կառավարման համակարգ, առողջապահական, կրթական, սոցիալական, տրանսպորտային ապահովության համակարգեր: Այստեղ մարդկանց կենսամակարդակն էապես բարելավվել է»:

ԵԽ պատգամավորն ընդգծեց. «ԵՄ-ում շատերը Արցախը դիտարկում են որպես անջատողական շարժում, ինչն այդպես չէ: Արցախի ժողովրդի պայքարը, ըստ էության, ստրուկների ապստամբություն էր իրենց ստրկացրած պետության դեմ»:

Թեոխարուսը անդրադարձավ նաև Կիպրոսի խնդրին. «16-րդ դարից մենք պայքարում ենք, որ միավորվենք Հունաստանի հետ: 1960-ին Հայաստանը դարձավ անկախ պետությունից, որից երեք տարի հետո Թուրքիան սկսեց մի նոր ագրեսիա, իսկ 1974-ին Թուրքիան գրավեց մեր հողերի 37 տոկոսը՝ բռնաբարելով և սպանելով անմեղ բնակչությանը: Ձևավորվեց Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: