շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի. Փաշինյան

Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի. Փաշինյան

Ժամանակին, երբ ես արձանների թեմայով մտածում էի, արձանագրեցի, որ մեզ մոտ թագավորների արձաններ չկան, անգամ թագավորների անունով փողոցները շատ քիչ են: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն ժամանակ Վանո Սիրադեղյանն էր քաղաքապետ, Ամիրյանի փողոցն անվանեց Վռամշապուհ արքայի փողոց: Ժողովուրդը բողոքեց, էլի փոխվեց Ամիրյան:

Մեր պատմության մեջ հստակ արձանագրված է, որ հայոց գրերը ստեղծել են Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը: Սա ճշմարտություն է, բայց սա ամբողջ ճշմարտությունը չէ: Այն, որ Վռամշապուհ արքան հրավիրեց եւ պետության անունից խնդիր դրեց, դա կողք է դրվել, որովհետեւ դա հայրենասիրության մոդելի մեջ նրանց համար, ովքեր ստեղծում են այդ մոդելը, ձեռնտու հատված չէր:

Այսինքն՝ հայրենասիրության այդ մոդելը մամլիչով ծռում է եւ ամեն ինչ դնում իր տեղը: Մենք անընդհատ դրա համար վճարում ենք պետության շահով: Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չէ, շատ բարդ է:

Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենանք, թե չենք ունենա՛՛:

  • Կիսվել: