Եկեղեցին կշարունակի պահանջել իշխանությունների հրաժարականը. Տեր Եսայի քահանա Արթենյան
Այն, որ պետական պաշտոնյաներին հրավերներ են ուղարկվել՝ մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Ծննդյան և վերաօծման արարողություններին, ոչ մի կերպ կապված չէ Հայ Առաքելական եկեղեցու՝ իշխանությունների հրաժարականի պահանջի հետ։ Այս մասին այսօր Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Ծննդյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահա Արթենյանը:
Նրա խոսքով՝ այս իրադարձություններից հետո Եկեղեցին կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը։ Նրա խոսքով, ՀԱԵ-ն միշտ եղել է պետականության ամրապնդման կարեւոր գրավական եւ հաշտեցման ջատագով։
Տեր Եսային նշեց, որ արարողությանը հրավիրված են եղել հասարակական-քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ, կառավարության անդամներ, քանի որ եկեղեցու համար կարևոր է այդ միասնության ապահովումը, ինչպես նաև կարևոր են պետական ինստիտուտները։