ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Եկամտի չհիմնավորված աճ»․ Հայկ Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

«Եկամտի չհիմնավորված աճ»․ Հայկ Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ի հաստատել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

  • Կիսվել: