չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ․ ԱԳ նախարար

Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ․ ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր: Մենք ունենք համատեղ ապրելու, կենցաղ վարելու երկարատև պատմություն. մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը շատ խորը արմատներ ունի: Այս մասին «Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև  հարաբերությունների ապագան։

«Կարծում եմ՝ ունենք փոխադարձ հարգանքի բացառիկ օրինակներ. հարգանք մեր մշակույթների, քաղաքակրթության, կրոնի հանդեպ: Միջազգային օրակարգում շատ է խոսվում քաղաքակրթությունների երկխոսության և կրոնների երկխոսության մասին: Մենք դա գիտենք մեր դարավոր պատմությունից և ամուր հիմքերի վրա կառուցված ավանդույթներից:

Եվ հիրավի, դրա կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի կյանքն այս տարածաշրջանում: Եգիպտոսում հայ համայնքը հսկայական ներդրում է ունեցել մեր պետությունների միջև բարեկամության կերտման գործում: Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ: Մենք մեծ ոգևորությամբ ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Եգիպտոսի նախագահին»,- ասել է Մնացականյանը։ 

  • Կիսվել: