կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան

Եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, France 24-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ներկա իրավիճակին:

Մասնավորապես՝ հարցին, թե կարո՞ղ է ասել, որ հարաբերություններում առաջընթաց կա` հաշվի առնելով, որ մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի նախագահը «կառուցողական» է անվանել, վարչապետը նշել է. «Այս ընթացքում էլի եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք, հուսով եմ` այս անգամ այդպես կլինի: Ինչի մասին է խոսքը. երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Ադրբեջանը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն են. Ալմա Աթայի հռչակագիրը պետք է հիմք դառնա երկու երկրների միջև սահմանազատման, քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի վրա, հավասարության և փոխադարձության շրջանակներում:

Մենք այս սկզբունքները կենտրոնացրել և արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, եթե Ադրբեջանը այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները, մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»:

  • Կիսվել: