շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղել է հանձնարարական, որը գտել եմ` չպետք է կատարեմ. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյան

Եղել է հանձնարարական, որը գտել եմ` չպետք է կատարեմ. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյան

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, Եռաբլուրում էր, ԱԱԾ սպաների հետ այցելել էր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

Նա նշել է, որ չի ուզում հիմա անդրադառնալ իր հրաժարականի պատճառներին, նախատեսում է առաջիկայում ասուլիս տալ:

«Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ, անձնական խոսակցությունները, կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետև ես այն կարծիքին եմ, որ անվտանգության ծառայողը չպիտի ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, եւ որի մեջ ես սպառնալիք եմ տեսել այդ հանգամանքներին ես կանդրադառնամ, կխոսեմ»,-ասաց նա:

 

Լրագրողի այն հարցին, թե ստացել է ԱԱԾ նախկին տնօրենը ապօրինի հանձնարարություններ, նա պատասխանեց, որ ինքը ձեռնպահ կմնա «ապօրինի հանձնարարական» ձևակերպումից.

 

«Սակայն կարող եմ փաստել, որ, այո, եղել է հանձնարարական, որ ես գտել եմ, որ չպետք է կատարեմ: Ասուլիսի ժամանակ այդ հանգամանքները ես կներկայացնեմ, չեմ ուզում այս հանդիպումը վերածել ասուլիսի, քանի որ ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ ես չեմ ուզում երեկվա իրադարձությունների այսպես ասած շարունակությունը չեմ ուզում էսօր էստեղ վերածել եւ շոուն շարունակել»:

Անդրադառնալով նախկին ԱԱԾ սպաների հայտարարությանը նա ասաց, որ մնում է իր կարծիքին, որ հրապարակվել են այնպիսի տվյալներ, որ օր առաջ եւ ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան:

«Նույնիսկ պատրաստ եմ ինքս որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար համապատասխան լիրազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետեւ դա այսօր ինձ մտահոգող ամենակարեւոր հարցն է»,- հավելեց նա: Լրագրողի հարցին, թե իր կարծիքով արդյոք որեւէ գործարք տեղի է ունեցել, նա պատասխանեց, որ չի կարող ասել, անտեղյակ է:

  • Կիսվել: