ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եղանակը «քաշում» է մեզ, չի տաքանում․ Արսեն Թորոսյան

Եղանակը «քաշում» է մեզ, չի տաքանում․ Արսեն Թորոսյան

Հայաստանում ցուրտ եղանակը նպաստում է վարակի տարածվելուն, մի քիչ մեզ «քաշում է» չի տաքանում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, տաք միջավայրը նպաստում է վիրուսի չեզոքացմանը։

«Հայտնի է, որ ազատ տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում», նշեց Թորոսյանը։

Նախարարն ընդգծեց, որ պետք է այնպես անեն, որ թույլ չտան հվանդացության պիկեր, ինչպես եղան Իտալիայում, Իրանում, քանի որ դա կարող է աղետալի լինել երկրի, առողջապահական համակարգի համար։

  • Կիսվել: