շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էդվարդ Նալբանդյանը տեսակապով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին

Էդվարդ Նալբանդյանը տեսակապով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նախկին նախարարը տեսակապի միջոցով է մասնակցում, քանի որ այս պահին Ռուսաստանում է:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հանդիպումը կազմակերպելու համար:

Հանձնաժողովն արդեն հյուրընկալել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին` ընդ որում երկու անգամ:

  • Կիսվել: